83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թըրները

83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից մահացել է ամերիկացի և շվեյցարացի երգչուհի, երգահան, դերասանուհի և պարուհի, ութ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր, «Ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրները։ Այս մասին հայտնում է երգչուհու ֆեյսբուքյան էջը։ Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ 2016 թվականին նրա մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ, իսկ 2017 թվականին նրան երիկամի փոխպատվաստում են արել։